Չինաստանի գործարանում հրդեհի զոհերի թիվը հասել Է 38-ի
Անյան քաղաքի (Հենանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) գործարանում բռնկած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել Է 38-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր 36 զոհի և 2 անհայտ կորածի մասին:
Եվս երկու հոգու թեթև վնասվածքներով տեղափոխել են բժշկական հաստատություններ: Հրդեհն սկսվել Է նոյեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով 16:22-ին (Երևանի ժամանակով 12:22-ին) Anyang Kaixinda Trading գործարանում: Փրկարարներին հաջողվել է կրակը հսկողության տակ առնել ժամը 20:00-ին (16:00-ին): Դեպքի վայր են ուղակվել 240 հրշեջ և 63 միավոր տեխնիկա: Տեղական ժամանակով կեսգիշերին մոտ (Երևանի ժամանակով՝ 20:00-ին) կրակը լիովին մարվել Է: Հրդեհի պատճառները չեն հայտնում: