Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը հանդես է եկել Շենգենյան գոտու ընդլայնման դեմ

Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները հայտնել է, որ պատրաստ չէ հավանություն տալու Շենգենյան գոտու գործողության ընդլայնմանը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հաղորդել է Ավստրիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը: «Իրադրությունը սահմանին, որն անտանելի է բնակչության համար, ցույց է տալիս, որ Շենգենն ըստ էության չի գործում: Ուստի (սույն) համակարգի հետագա ընդլայնումն իմաստ չունի:

Իմ՝ որպես ներքին գործերի նախարարի, որը պատասխանատու է անվտանգության համար, կարծիքը միանշանակ է՝ ոչ»,- ընդգծել Քառները, որը ներկայացնում է աջ՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավստրիայի ՆԳՆ ղեկավարը վկայակոչել է անօրինական միգրանտների աճած հոսքը, որոնք ձգտում են հայտնվելու Շենգենյան գոտում: Նա նաեւ հիշատակել է ժամանակավոր սահմանային վերահսկողության փաստը Շենգենի պետւթյունների միջեւ՝ որպես համաձայնագրի ներկայիս տեսքով անգործունակ լինելու փաստարկներից մեկը:

Քառները հանդես է եկել այս հարցերի «համաեվրոպական լուծման օգտին»: Քառները Շենգենի ընդլանումը «ժամանակին չլինելու» մասին հայտարարել է նոյեմբերի 18-ին: Սույն հարցի շուրջ Վիեննայի դիրքորոշումը պետք է դառնա նոյեմբերի 23-ին ՆԳՆ-ի ղեկավարի կուսակից, Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերի՝ Խորվաթիա կատարելիք այցի հիմնական թեմաներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս