Բաժիններ՝

Կշարունակենք օգնել այն երկրներին, որոնք բախվում են սննդի պակասի հետ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ արևմտյան որոշ երկրների «արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությունը» հանգեցրել է համաշխարհային սննդի պաշարների անհավասարակշռության: Այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից:

«Մենք ապահովում ենք մեր կարիքները, միևնույն ժամանակ աշխարհի առաջատար արտադրողներից ենք, օգնում ենք և կշարունակենք օգնել այն երկրներին, որոնք բախվում են սննդի պակասի հետ՝ արևմտյան որոշ երկրների արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությամբ պայմանավորված»,-ասել է ՌԴ նախագահը:

Այսպիսով, ՌԴ նախագահը նշել է ներքին գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ ներուժը և կոչ է արել զարգացնել այն՝ սերմնաբուծության և անասնաբուծության ոլորտում առաջընթացի և անկախության հասնելու համար։

«Մեզ համար չափազանց կարևոր է ամրապնդել մեր դիրքերը, հասնել շոշափելի առաջընթացի և ամենաանհրաժեշտ անկախության այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է սերմնաբուծությունը»,- ասել է Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս