«2016թ․ ՀԱՊԿ–ը հայանպաստ փաստաթուղթ ստորագրեց, որովհետև ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ, տեսնենք՝ Փաշինյանի օրոք նույն ի՞նչ հայտարարություն կընդունեն»
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երբ երկիրը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ն շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում:
Առաջիկայում Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը։
Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ն հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե՞ ոչ։
Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։
Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Շուշին ու Հադրութն օկուպացված չի համարում, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից չի խոսում, Ադրբեջանի շահերն Ալիեւից ավելի «փաստարկված » է պաշտպանում, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն։
Իսկ նույն ՀԱՊԿ-ն 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երեւանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ եւ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։
Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։
Ստորագրեցին, քանի որ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ։
Տեսնենք՝ Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն։
Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»»։