ՆԱՏՕ-ն կոչ է արել՝ ընդլայնել Կիեւին ռազմական օգնությունը խաղաղ կարգավորման համար
ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի հետ «ընդունելի հաշտության» համար, կոչ է արել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Մադրիդի խորհրդաժողովի ժամանակ:
Այդ մասին տեղեկացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Յուրաքանչյուր հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ցանկանում ենք խաղաղություն, որն ընդունելի կլինի Ուկրաինային, իսկ դա ուղղակիորեն կախված է մարտի դաշտում հաջողություններից: Ուստի ՆԱՏՕ-ն պետք է ընդլայնի սպառազինության մատակարարումներն Ուկրաինային»,-հայտարարել է նա: Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել լենդ-լիզի մասին, Վաշինգտոնը Կիեւին տասնյակ միլիարդավոր դոլարներ է հատկացնում:
Մոսկվան քանիցս ընդգծել է, որ արեւմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը, իսկ արեւմտյան սպառազինությամբ տրանսպորտն օրինական թիրախ է դառնում ռուսական բանակի համար: Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական գործողություններ է անցկացնում Ուկրաինայում: Այս ֆոնին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները շարունակում են տասնյակ միլիարդավոր դոլարների զենք մատակարարել Կիեւին: