
Հայտնի են Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների ամփոփիչ տվյալները

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել Է պետության ղեկավարի՝ նոյեմբերի 20-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով ընտրողների քվեների 81,31 տոկոսը: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազուցում այս ամփոփիչ տվյալները հայտնել Է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը:
«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Քեմելի՝ 6 456 392 քվե կամ ընտրողների ձայների 81,31 տոկոսը»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Աբդիրովը նշել Է, որ այս տվյալները տրամադրվել են մարզերի և Ալմաթի, Աստանա և Շիմքենդ քաղաքների տարածքային հանձնաժողովների կողմից: Ընտրողների մասնակցությունը կազմել Է 69,44 տոկոս: Պետության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 9-ի նախորդ ընտրություններում Տոկաևը հավաքել Էր ընտրողների քվեների 70,96 տոկոսը: Տոկաևի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: