Բաժիններ՝

Թուրքիայում օտարազգիների թիվը 5 մլն է հասել

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն հայտնել է Թուրքիայում օտարազգիների թիվը։ Ըստ տվյալների՝ ժամանակավոր կացության կարգավիճակով Թուրքիայում ապրում է 3․577․714 սիրիացի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Որպես փախստական Թուրքիայում է ապրում 3․896․431 մարդ, որոնցից 318․717-ը օգնություն են ստանում միջազգային հանրության կողմից: 1․342․995 էլ բնակվում են Թուրքիայում, բայց հանդիսանում են այլ երկրի քաղաքացիներ։

Նա տեղեկացրել է, որ Թուրքիայում գտնվող օտարեկրացիների թիվն ընդհանուր 5․239․426 է։ Նրանցից 1․022․703-ը սովորում են հիմնական դպրոցներում, միջնակարգ դպրոցիներում, համալսարաններում և այլ ուսումնական հաստատություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031