Պենտագոնը ներկայացրել է նոր ռմբակոծիչը՝ B-21 Raider-ը
Պենտագոնը ներկայացրել է նոր ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 2-ին, հայտնել է Northrop Grumman ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերության տվյալներով՝ սա վեցերորդ սերնդի աշխարհում առաջին ինքնաթիռն է։
«B-21 Raider-ը ապագայի համար ԱՄՆ ավիացիայի ողնաշարն է: Սա հնարավորությունների և ճկունության նոր դարաշրջան կապահովի տվյալների, սենսորների և զենքերի ուժեղացված ինտեգրման միջոցով: B-21-ը ճեղքելու է ամենաուժեղ պաշտպանությունը և ճշգրիտ հարված կհասցնի աշխարհի ցանկացած կետում»,- ասվում է հրապարակման մեջ:
Ռազմավարական ռմբակոծիչի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին։
«Նա կարող է կարգավորել ամեն ինչ՝ հետախուզության հավաքագրումից մինչև մարտական կառավարում: Եվ դա անթերի կաշխատի տարբեր ոլորտներում, ռազմական տարբեր գործողություններումև համատեղ ուժերում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ B-21 Raider-ի շնորհանդեսը պատմականկլինի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ-ի համար։ Այն առաջին ամերիկյան նոր ռմբակոծիչն է ավելի քան 30 տարվա ընթացքում։