
Թուրքիան հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը հանգեցրել է նոր սառը պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Թուրքիայի նախագահիխոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի։
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, «Սառը պատերազմ 2.0»-ն է, և այն սկսվել է Ուկրաինայի պատերազմից: Այն հավանաբար կշարունակվի այլ ձևերով՝ սիմետրիկ կամ հիբրիդային պատերազմ: Թերևս դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ավելի մեծ աշխարհաքաղաքական պատկերը չի միավորի հիմնական կողմերին և չի սահմանի նոր գլոբալ գործարքի՝ անվտանգության նոր ճարտարապետության պարամետրերը», – ասել է Քալընը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։