Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 4 տոկոսով

Վրաստանում 2022 թվականի երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 4 տոկոսով, հայտնում են Վրաստանի վիճակագրական ծառայությունից (Geostat):

«Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է մոտ 3.9 տոկոսով և կազմել 15.6 տոկոս, 2021 թվականի վերջի համեմատ` երկրում աշխատանք ունեցողների թիվն աճել է մոտ 9 տոկոսով կամ 114.000 անձ աշխատանքի է տեղավորվել։

Աշխատանքի տեղավորված 114.000 անձանցից 105.000-ը մասնավոր հատվածի ներկայացուցիչ է»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Տոդրաձեն։

Աշխատատեղերի աճ է գրանցվել առևտրի, շինարարության, հյուրանոցների և ռեստորանների ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031