Բաժիններ՝

Ամիսներ տևած բողոքի ակցիաներից հետո Իրանը լուծարել է բարքերի ոստիկանությունը

Մահսա Ամինիի մահից հետո երկիրը տարածված բողոքի ալիքի ֆոնին Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը, հաղորդում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով գլխավոր դատախազին։

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին հայտարարել է, որ իրավասու մարմինները վերացրել են բարքերի ոստիկանությունը։

Մոնթազերիի խոսքով՝ այն «դատական համակարգի հետ կապ չուներ»։

Իրանում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի կեսերին։ Դրանց պատճառը բարքերի ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո Մահսա Ամինիի մահն էր։ Իրանցի կանայք սկսեցին զանգվածաբար հրապարակել տեսանյութեր սոցիալական ցանցերում, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերը և այրում հիջաբը։ Ցուցարարները հարձակվել էին ոստիկանների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և անվտանգության այլ ուժերի, ինչպես նաև հոգևորականների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031