Նիկոլ Փաշինյանը ոնց որ կպչուն Էլչիբեյ լինի. իմանալով նրա կառավարման ոճը, չի բացառվում, որ պատերազմով հանձնի նոր տարածքներ. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

  • Մենք հայտնվել ենք մի խաղի մեջ, որտեղ չունենք խաղաքարտեր. այս դիվանագիտության տապալումը, անուղեղությունը կարող էր այնքան վտանգավոր չլինել, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ խաղաղությունն ավելի շատ մեզ, քան Ադրբեջանին է պետք: Ադրբեջանը պրոբլեմ չունի, եթե չստացվի՝ ուժ կկիրառի ու կլուծի հարցը:
  • Նիկոլ Փաշինյանը ոնց որ կպչուն Էլչիբեյ լինի, Էլչիբեյից ավելի հարատև տարբերակը. մենք փակուղու մեջ ենք:
  • Սեփական իշխանությանը ավելի շատ կառչած, պետությանը ավելի շատ վնասներ տալուն պատրաստ մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է՝ չկա:
  • Մինչև 44-օրյա պատերազմը վարում էին մի դիվանագիտություն, որը ոչ թե դիվանագիտություն, այլ պատերազմի հրավեր էր. ու հիմա էլ ոչինչ չի արվում, որ հնարավոր պատերազմի գինը ծանր լինի Ադրբեջանի համար:
  • Հայկական կողմը փորձում է խաբել իր ներքին լսարանին. պետք է դադարեցնեն խաբեությունը և ժողովրդին անկեղծ ասեն, որ հրաժարվում են Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքի գաղափարներից, որ դա զոհաբերում են հանուն Ադրբեջանի հետ խաղաղության: Եթե մեր իշխանությունները պարկեշտ լինեին, փաստարկներով հանդես կգային և կասեին՝ Ղարաբաղը պետք է տանք՝ հանուն ինչ-որ ավելի կարևոր բանի:
  • Հայաստանի իշխանություններն իրենց պարտությունն ուզում են թաքցնել Ալմա Աթայի հռչակագրով:
  • Ոչ ոք չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ուզում, միջազգային հանրությունը վաղուց հասկացել է, թե ում հետ գործ ունի:
  • Ես համաձայն եմ Լավրովի հետ՝ Հայաստանի իշխանություններն իրենց կամքով որոշել են Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում:
  • Ռուսները մտահոգված են, որովհետև եթե խաղաղության փաստաթուղթը ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և Ղարաբաղի հարցը Հայաստանի այս իշխանությունները համարեն լուծված, ապա իրենք կզրկվեն այս տարածաշրջանում ազդեցության կարևոր գործիքից:
  • Հայաստանում այսօր տարվում է մի քաղաքականություն և քարոզչություն, որ Ռուսաստանը չարիք է, որի միակ նպատակն է՝ հնազանդեցնել Հայաստանին, մի մասն էլ հանձնել Ադրբեջանին:

  • Հայտնի բան է՝ շախմատում ավելի լավ է ունենալ թեկուզև վատ պլան, քան ընդհանրապես պլան չունենալ, որովհետև վատ պլանին անգամ կարելի է դիմակայել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդհանրապես չունի ոչ պլան, ոչ էլ քաղաքականություն: Մանկամիտ խորամանկությամբ քաղաքականություն չեն անում. Արևմուտքին ասում են այն, ինչ նրանց է պետք, ռուսներին էլ նույնը, իրենց էլ՝ ինչ տան՝ տան, որովհետև համարում են, որ սեփական քաղաքականություն ունենալը շատ ռիսկային է:
  • Պարզ է, որ բոլոր երկրներն իրենց շահերն են հետապնդում. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետաձգումը ՌԴ-ի համար լեգիտիմ հիմք է ստեղծում մնալ տարածաշրջանում և այդ հիմքով պահպանել ազդեցությունը: Դա բխում է նաև մեր շահերից, սա միակ փրկությունն է, եթե ուզում ենք, որ Արցախում մնա հայությունը. Արևմուտքն էլ իր շահերն ունի՝ ձախողել ռուսական պլանը, տապալել Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ մեր խաղը ո՞րն է, մեր շահերից ո՞ր տարբերակն է բխում:
  • Այս իշխանությունները մոռանում են Ալմա Աթայի համաձայնագրի վավերացման փաստաթղթում մեր վերապահումները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Եվ այսօր այս իշխանություններն ասում են, թե դեռ 1991 թվականից այդ հարցը լուծված էր, այնինչ, եթե կա չլուծված հակամարտություն, ապա բոլոր կողմերի կարծիքը պետք է հաշվի առնեն. Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն այդ ուղղությամբ են ընթացել, նույնիսկ վետո ենք դրել և թույլ չենք տվել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս մնա, ԵԱՀԿ որևէ փաստաթղթում չի եղել որևէ կետ, որ Լեռնային Ղարաբաղը հիշատակվի որպես Ադրբեջանի մաս:

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանը չունի այնպիսի քաղաքականություն, որը բխի ստրատեգիական հաշվարկներից. նա անկանխատեսելի է, չունի որևէ սահմանափակում, չունի հայրենասիրական նպատակներ, նրա նպատակը սեփական իշխանությունը պահելն է, և հանուն դրա նա ցանկացած բան կարող է անել: Կարող է անգամ Նոր տարվա շեմին ստորագրել խաղաղության ինչ-որ փաստաթուղթ:
  • Իմանալով Փաշինյանի կառավարման ոճը, չի բացառվում, որ պատերազմ լինի, և պատերազմով հանձնի նոր տարածքներ:
  • Փաշինյանի գլխավոր աստվածը ֆեյսբուքյան լայքային կարծիք ունեցող հանրությունն է, և նրա գործողություններն էլ բխում են դրանից: Դժվար է հասկանալ՝ ֆեյսբուքյան մենամարտում ի՞նչ ստրատեգիա կընտրի Փաշինյանը:
  • Այս իրավիճակում, եթե անգամ Հայաստանը որևէ շանս ունի ինչ-որ հաջողության հասնելու, ապա այս ոչ փորձառու, տգետ, անուղեղ քաղաքականությամբ հնարավորությունը բաց կթողնենք…
  • Արցախի Հանրապետություն արտահայտությունից Նիկոլ Փաշինյանի թիմակիցների վախենալը նշանակում է, որ Ալիևի հետ պայմանավորվել են և լուծումը տեսնում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
  • Իշխանությունները վախենում են խաղաղության պայմանավորվածությունները վիժեցնելուց, վախենում են պատերազմից:
  • Մեր պրոբլեմն այսօրվա կառավարիչն ու նրա թիմն են, որոնք ադեկվատ պատկերացում չունեն՝ ինչպես պետք է ղեկավարել երկիրը:

Տեսանյութեր

Լրահոս