Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։ Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։

««Ալիևյան «բնապահպանական ակտիվիստները» փաստորեն ոչ մի բնապահպանական խնդիր ու ճանապարհ չգտան խոշորագույն հանքեր ու կոռումպացված իշխանություններ ունեցող Ադրբեջանում, որ այդ հարցերը բարձրացնեն ու իրենց ճանապարհները փակեն:

Նրանց կողմից շահարկված բնապահպանական խնդիրները չկան Արցախում, քանի որ Արցախի Կաշենի հանքի պոչամբարը միջազգային լավագույն չափորոշիչներին է համապատասխանում, որը պարբերաբար անցնում է միջազգային մակարդակի փորձագիտական ստուգումներ։ Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա և շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից: Չեմ զարմանա, որ մեկ օր էլ ալիևյան «մարդու իրավունքների ակտիվիստները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ պահանջելով Ալիևից ազատ արձակել ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին»,- գրել է Բեգլարյանը:

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատրվակներով փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ ՌԴ խաղաղապահները երեք ժամից ավել բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, ինչից հետո ճանապարհը բացվել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031