Բաժիններ՝

Ռուսաստանը Լարսում 12 նոր երթուղի է գործարկել

Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ մինչ այս տարվա հուլիս ամիսը շահագործման է հանձնվել բեռնատարների համար նախատեսված 12 գոտի:

«Այս միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մեծացնել սահմանային կետի թողունակությունը և՛ ուղևորափոխադրումների, և՛ բեռնափոխադրումների համար, մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել ևս երկու գիծ՝ մեծածավալ բեռների փոխադրման համար, ընդհանուր առմամբ, գոտիների թիվը կհասնի 39-ի: Արդյունքում կանխատեսվող թողունակությունը կկազմի օրական 2,5 հազար ավտոմեքենա՝ պոտենցիալ 4 հազար թողունակությամբ»,- նշել են նախարարությունից:

Նախարարության տվյալներով, սահմանային կետի վերակառուցման շրջանակներում հիմնական շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2022 թվականի վերջ, իսկ ամբողջությամբ՝ 2023 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս