Բաժիններ՝

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնին այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Վարչապետ Ատալը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում կմնա իր պաշտոնում, մինչև նոր կառավարության ձևավորումը, և հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 8-ի առավոտյան։ Մակրոնը, սակայն, Ատալին խնդրել է մնալ կառավարության ղեկավար՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»։

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ամենամեծ թվով ձայները (182 տեղ) հավաքել է «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որին, սակայն, չի հաջողվել 577 տեղանոց Ազգային ժողովում ստանալ մեծամասնություն։

Նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» կենտրոնամետ կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» երրորդ տեղում է՝ 143 մանդատով։

Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է տիրում․ երկիրը պետք է նոր կառավարություն ձևավորի Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031