Զելենսկին այցելել է Լեհաստան

Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Լեհաստան, որը Ուկրաինային աջակցող առանցքային երկրներից մեկն է։ Նա և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ռուսական ուժերի այսօրվա հարվածների զոհերի հիշատակին։ Նա ասել է, որ ակնկալում է Արևմուտքի ուժեղ արձագանքը Ռուսաստանի այսօրվա հարձակմանը։

Զելենսկին և Տուսկը անվտանգության ոլորտում Ուկրաինայի և Լեհաստանի միջև 10 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է նաև ավելի քան մեկ տասնյակ ՄիԳ-29 կործանիչների տրամադրում Ուկրաինային։

Զելենսկին Լեհաստան է այցելել Վաշինգտոն մեկնելու նախաշեմին, որտեղ հուլիսի 9-11-ն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031