«Կիպրոսի Հանրապետությունը 50 տարի ի վեր օկուպացված է». ԱՄՆ-ում ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս

ԱՄՆ-ում կայացել է Կիպրոս թուրքական ներխուժման 50-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը, ով մեղադրել է Թուրքիային Կիպրոսի օկուպացման մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Կիպրոսի Հանրապետությունը 50 տարի ի վեր օկուպացված է»,-նշել է նա:

Հատկանշական է, որ թուրքական մեդիայում արքեպիսկոպոս էլպիդոֆորոսը համարվում է ԱՄՆ-ում Ստամբուլի Ֆեների հունական ուղղափառ պատրիարքարանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ, իսկ նրա հայտարարությունը՝ «սկանդալային»:

Հիշեցնենք, որ 1974թ. թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031