Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն առաջարկել է հաստատեղ համատեղ այբուբեն թյուրքական պետությունների համար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է թյուրքական պետությունների կողմից համատեղ այբուբեն հաստատելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտնել է օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպություն (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ընթացքում։

Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ թյուրքական հանրապետությունները պետք է ընդլայնեն և զարգացնեն հարաբերությունները և բազմաթիվ հարցերի շուրջ ձեռնարկեն համատեղ քայլեր։

«Մենք մեր համագործակցությունը պետք է հասցնենք ավելի բարձր մակարդակի և հնարավորինս արագ պետք է հաստատենք համատեղ այբուբեն»,- ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031