«Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց տեղաշարժումը սահմանափակելու Փարիզի գործողությունները դժվարացնում են Մոսկվայի աշխատանքը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ խախտում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի դրույթները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ԱԳ նախարարությունում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Թալիբան» աֆղանական իսլամական շարժումը ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ։
«Դու արա, մի սպասիր, որ Իրանը բան անի, դու պետք է անես, անողը դու պետք է լինես: Իրանն էլ հանկարծակի կհիշի, որ դու Իրանի վարչական, թեկուզև 19-րդ դարի վարչական կազմի մասնիկն ես՝ Երևանի խանություն ես, ոչ թե Հայաստանի Հանրապետություն… ասում են՝ Իրանը զորքերը քաշել է դեպի Կովկասի Թաթարստան, դու ի՞նչ կապ ունես դրա հետ»,- հարցով ավարտեց միտքը քաղաքագետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին:
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է երկրի կառավարող կուսակցության ղեկավար, նա կդառնա Ճապոնիայի նոր վարչապետը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, դե ֆակտո լքում է ինքնամեկուսացման ռեժիմը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:
Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Լավրովը, Ելենա Շմելյովան եւ Դենիս Պրոցենկոն չեն ընդունել պատգամավորական մանդատները: Այդ մասին վկայում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է ՌԴ Սոչի քաղաք:
Սեւծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-30ՍՄ եւ Սու-24Մ ինքնաթիռների անձնակազմերը գործնական ռմբանետում են կատարել Ղրիմի զինափորձարանում: Այդ մասին հայտնել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնի պետ 2-րդ աստիճանի կապիտան Ալեքսեյ Ռուլյովը:
Չինաստանը շահագրգռված է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների հնգյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)՝ որքան կարելի է ավելի շուտ գագաթնաժողովի անցկացմամբ, բազմաթիվ հարցեր են կուտակվել քննարկման համար:
Ալիևին լկտիացրել է իր այստեղի խամաճիկը․ Դավիթ Ջամալյան:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում պլանավորում է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայում սկսվել է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը մրցարշավի երկու գլխավոր ֆավորիտների՝ Ֆումիո Կիսիդայի եւ Տարո Կոնոյի միջեւ։ Կուսակցությունը ուղիղ հեռարձակում է իրականացնում իր կայքում:
Դեսպանը կարևորում էր Միացյալ Նահանգների այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի:
Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։
Աֆղանստանում կիրառվելու է երկրի վերջին թագավորի՝ Զահիր-Շահի ժամանակների սահմանադրությունը, բացառությամբ այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Հաքիմ Շարիան։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 232 միլիոն 316 հազար 272: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Lockheed Martin ամերիկյան ընկերությունը COVID-19-ի համավարակի պատճառով պլանավորվածից ավելի փոքր թվով F-35 կործանիչներ կմատակարարի ԱՄՆ-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Ամերիկացի երգիչ եւ պրոդյուսեր Ար Քելլիին մեղավոր են ճանաչել կանանց ու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որը շարունակվել է ավելի քան երկու տասնամյակ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:
«Ալիևի հայտարարությունները, իրենց ԱԳՆ հայտարարությունները փաստում են, որ որևէ երկկողմ հարաբերություններ ձևավորելուն միտված ուղերձներ չկան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ դժվարանալով մեկնաբանել, թե որն է խաղաղասիրական հայտարարություններ անելու ՀՀ իշխանությունների մոտիվացիան և նպատակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին Ալիևը հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի նախագահը և Արտաքին գործերի նախարարը կրկին մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռևանշիստական մոտեցումներից։ Այսպիսով՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստի ժամանակ Բայրամովն ասել է, որ «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից, և փոխարենը՝ օգտվի կայուն «խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:
Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-31-ը, կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: