
Հյուսիսային Կորեան կրկին աղբով օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա․ Yonhap

ԿԺԴՀ-ն կրկին աղբով օդապարիկներ է արձակել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։
«Հավանականություն կա, որ քամու ուղղության փոփոխության դեպքում օդապարիկները շարժվեն դեպի Գյոնգի նահանգի հյուսիսային շրջաններ»,-հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեն։
Գյոնգին սահմանակից է ԿԺԴՀ-ին և Սեուլին։ Հարավային Կորեայի զինվորականները քաղաքացիներին խորհուրդ են տվել չմոտենալ ընկած առարկաներին և այդ մասին հայտնել իշխանություններին։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան օդապարիկներ է արձակել դեպի Հարավային Կորեա հուլիսի 24-ին։