Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ է գտնվում 3.1 միլիոն սիրիացի
Ստամբուլի պլանավորման գործակալությունը հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող 3.1 միլիոն սիրիացիներից ավելի քան 530․000-ը ապրում են Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ստամբուլի պլանավորման գործակալության (IPA) կողմից կազմված անկանոն միգրացիայի վիճակագրության համաձայն, որը հիմնված է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի կառավարման գլխավոր վարչության վիճակագրության վրա, 2024 թվականի օգոստոսի դրությամբ Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 3.103.606 սիրիացի կա: Այդ սիրիացիներից 1.613.657-ը տղամարդ են, իսկ 1.489.949-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի կառավարման գլխավոր վարչության տվյալները ցույց են տալիս, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող սիրիացիների թիվը 2020 թվականին կազմել է 3.641.370, 2021 թվականին՝ 3.535.898, 2022 թվականին՝ 3.214.780, իսկ օգոստոսի դրությամբ՝ 3.103.606։
16.186.141 բնակչություն ունեցող Ստամբուլում արձանագրված է, որ ապրում է 530.217 սիրիացի։ Ստամբուլում գրանցված սիրիացի բնակչության և ընդհանուր բնակչության հարաբերակցությունը կազմում է 3.28%: