
Մարսն ու Յուպիտերը իրար շատ մոտ կգտնվեն

Մարսն ու Յուպիտերը սպասում են գիշերային երկնքում այս տասնամյակի իրենց ամենամոտ հանդիպմանը։
AP-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի երկու մոլորակներն այնքան մոտ կլինեն, որ լուսնի մի կտոր կարող է տեղավորվել նրանց միջև: Իրականում, մեր արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը և նրա ավելի մռայլ, կարմրավուն հարևանն իրենց ուղեծրերում միմյանցից ավելի քան 350 միլիոն մղոն (575 միլիոն կիլոմետր) հեռավորության վրա կլինեն:
Երկու մոլորակները կհասնեն իրենց նվազագույն տարանջատմանը չորեքշաբթի օրը ցերեկային ժամերին՝ Ամերիկա մայրցամաքի, Եվրոպայի և Աֆրիկայի մեծ մասում:
«Նման իրադարձությունները հիմնականում հետաքրքրասիրության և գեղեցկության առարկա են նրանց համար, ովքեր դիտում են երկինքը, ովքեր մտածում են, թե ինչ կարող են լինել միմյանց այդքան մոտ գտնվող երկու պայծառ առարկաները», – ասվում է հրապարակման մեջ։