«Հայաստանի պարագայում դեսպանի ժամկետն էր ավարտվում, և նշանակվելու է այնպիսի դեսպան, որը ՀՀ-ում աշխատելու փորձ ունի, և բացի այդ՝ Մեհդի Սոբհանին վերջին շրջանում եղել է Սիրիայում: Այսինքն՝ նաև պատերազմական իրավիճակներում, թեժ կետերում աշխատելու փորձ ունի: Սա նշանակում է, որ ներկայումս Իրանը թեժ կետ է դիտարկում, և այդպես էլ կա, Հարավային Կովկասը, որը դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման կետ, և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը՝ Սյունիքի մարզը, Արցախը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է այս որոշումը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ։
Նավի անձնակազմում եղել է 14 անդամ:
Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը «Շոուդու» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Պեկինի ժամանակով չորեքշաբթի օրը կեսօրին։
Ամերիկյան հանրահայտ «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերությունը, որը հայտնի է իր խիստ հակահայկական գործունեությամբ Միացյալ Նահանգներում՝ ծառայություններ մատուցելով թուրք-ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում, ծառայություններ է մատուցում Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով ադրբեջանցիների սադրանքների մասին, ասաց, որ նախևառաջ չպետք է կտրվել իրականությունից և ուրիշ բան սպասել Ադրբեջանից, դա լավագույն դեպքում կլինի միամտություն։
Միջադեպի հետևանքով զոհեր չէին եղել, պատճառվել էր նյութական աննշան վնաս
Իսկ երեկոյան Զելենսկին ուղերձով կդիմի լեհերին և Լեհաստանում ապրող ուկրաինացիներին:
Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում
EADF» եվրասիական թվային համաժողովը արժանիորեն դարձել է միջազգային կենտրոնական իրադարձությունը «TIBO» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում։
Միջադեպի հետևանքով կան վիրավորներ, կատարվել են ձերբակալություններ:
Չինաստանի տնտեսական ձեռքբերումները 2022 թ․-ին։
Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է:
Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։
Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 4-ին Նյու Յորքի դատարանում իրեն մեղադրանք կառաջադրեն 33 կետով, ընդ որում՝ դրանցից ոչ մեկն իր համար անակնկալ չԷր։
Ադրբեջանցիների այդ գործողությունների հետևանքով հայ կանանցից մեկի սիրտը վատացել է։ Թշնամին փորձել է տեղափոխել նրան Շուշիի բուժկետ, սակայն ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանցիներին հաջողվել է համոզել կնոջը տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։
Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Լիտվա ժամանող ռուսաստանցիների թիվը զգալիորեն աճել է:
Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:
«Ադրբեջանն Իրանի դեմ քաղաքականության հարցում մեկ գլխավոր հետաքրքրություն ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան-Իսրայել նոր թափ առնող ռեգիոնալ պայքարին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հանրաքվեն անցկացվել է՝ ի պատասխան Ֆրանսիայի մայրաքաղաքում էլեկտրական սկուտերների պատճառով տուժողների և մահվան դեպքերի աճի:
«Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր գործողությունները, բացահայտ հանդես է գալիս թշնամաբար՝ Իրանի դեմ, և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Իրանի հետ հակասող շահեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար»,- ընդգծեց նա:
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճելի հարցերը փոխանակման ճանապարհով կարգավորելու առաջարկ առաջին անգամ արել են բրիտանացիները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն է:
Ապրիլին Մոլդովայի համար ռուսական գազը 339 դոլարով ավելի էժան կլինի, քան մարտին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը հայ-ադրբեջանական սահմանագծին կատարվողը դիտարկեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, որի արդյունքում էլ արդեն իսկ կատարվում է սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանք։
Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ կերկարաձգի նավթի արդյունահանումն օրական 500 հազար բարելով կրճատելու որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ակնկալում է Շվեդիայի շուտափույթ անդամակցումը դաշինքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան կայքի տարածած հայտարարությունը: