Իրանը հերքել է իր մասնակցությունը Թրամփի նախընտրական շտաբի հաքերային հարձակմանը

Իրանի կառավարությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու նպատակներ կամ դրդապատճառներ չունի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը՝ հերքելով Թեհրանի դերը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի վրա հաքերային հարձակման մեջ, հաղորդում է IRNA-ն։

«Մենք չենք կարևորում այս լուրերը։ Իրանի կառավարությունը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու նպատակներ կամ դրդապատճառներ չունի»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թրամփի նախընտրական շտաբի օգտահաշիվը կոտրելու մասին ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունները։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսին այն հաքերային հարձակման է ենթարկվել իրանական խմբի կողմից, ինչը համընկել է նախագահի կողմից փոխնախագահի թեկնածուի ընտրության ժամանակահատվածին:

Տեսանյութեր

Լրահոս