«Մայրս երբեք պաշտոնապես թոշակի չի անցել, նա ոչ մի վատ բան չի արել». Շեյխ Հասինայի որդի

Բանգլադեշի նախորդ կառավարության ղեկավար Շեյխ Հասինան պաշտոնապես հրաժարական չի տվել և, ըստ սահմանադրության, մնում է վարչապետ։ Reuters-ին ասել է նրա որդին՝ Սաջեբ Վազեդ Ջոյը:

«Մայրս երբեք պաշտոնապես թոշակի չի անցել, ժամանակ չի ունեցել»,-ասել է նա։

«Նա պատրաստվում էր հայտարարություն անել և հրաժարական տալ: Բայց հետո ցուցարարները սկսեցին երթով շարժվել դեպի վարչապետի նստավայր, ժամանակ չկար, մայրս նույնիսկ իրերը չհավաքեց, սահմանադրությամբ նա դեռ Բանգլադեշի վարչապետն է»,- հավելել է քաղաքական գործչի որդին։

Նրա խոսքով՝ թեև նախագահը ցրել է խորհրդարանը ռազմական և ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ խորհրդակցելուց հետո, սակայն առանց վարչապետի փաստացի պաշտոնական հրաժարականի ժամանակավոր կառավարության ձևավորումը «կարելի է վիճարկվել դատարանում»։

Վազեդը նաև ասել է, որ Շեյխ Հասինայի «Ավամի լիգա» կուսակցությունը կմասնակցի հաջորդ ընտրություններին, որոնք, ըստ նրա, պետք է անցկացվեն երեք ամսվա ընթացքում:

«Վստահ եմ, որ «Ավամի լիգան» կգա իշխանության, եթե ոչ, ապա ցանկացած տարբերակ լավ է»,-ասել է նա՝ չբացառելով, որ ինքը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում այդ կուսակցությունից։

Վազեդի խոսքով՝ շեյխ Հասինան պատրաստ է դատարանի առաջ կանգնել իր հայրենիքում, ինչպես պահանջում են հակակառավարական ցույցերը գլխավորած ուսանողները։

«Մայրս ոչ մի վատ բան չի արել: Միայն այն պատճառով, որ նրա կառավարությունում մարդիկ անօրինական բաներ են արել, չի նշանակում, որ նա տվել է այդ հրամանները, և նա պատասխանատու է դրանց համար»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս