
ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ․ The National

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կիրակի օրը սկսել է վարժանքները Իրանի արևմուտքում։
Այս մասին ինչպես փոխանցում է ԻՆտերֆաքսը, հայտնում է The National-ը։
Ըստ աղբյուրի, զորավարժությունները տեղի են ունենում Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Քերմանշահի նահանգում և պետք է տևեն մինչև երեքշաբթի։
Զինվորականները զորավարժությունների նպատակն անվանել են զորքերի մարտունակության և զգոնության ուժեղացում։