
Թբիլիսին կշարունակի պրագմատիկ քաղաքականություն վարել Մոսկվայի հետ. Կոբախիձե

Վրաստանը մտադիր է շարունակել այն պրագմատիկ քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի նկատմամբ»,- այսօր Թբիլիսիում, նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն։
«Պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու և մեր ռազմավարական շահերը պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկն է։ Վրաստանի և Ռուսաստանի հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթություններից թվում է»,- նշել է Կոբախիձեն:
«Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում։ Դրանցից առանցքայինը մեր տարածքների դեօկուպացիան է»,-նշել է նա: