
Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Մոսկվայում Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմական ղեկավարության ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կայացել է ռազմական համագործակցության աշխատանքային խմբի IV նիստը։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման բնագավառում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
«Աշխատանքային խումբն ընդգծել է ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գիտելիքների շարունակական փոխանակման և համագործակցության կարևորությունը: Այն նաև պայմանավորվել է ընդլայնել համատեղ զորավարժությունները երկու ուժերի միջև օպերատիվ համագործակցության հետագա ամրապնդման համար», – ասվում է հնդկական գերատեսչության հայտարարության մեջ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երկու երկրները բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել ցամաքում, օդում և ծովում։
Հնդկաստանը և Ռուսաստանը 2000 թ. ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը 2010 թ. բարձրացվել է մինչև հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության մակարդակ:
Աշխատանքային խմբի հանդիպումը, որը կարևոր համաժողով է Հնդկաստան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության համար, հարթակ է առկա ռազմական պարտավորությունները գնահատելու համար և համագործակցության նոր բնագավառներ է սահմանում ի հայտ եկած անվտանգության խնդիրները լուծելու համար: