Վրաստանի խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը՝ Կոբախիձեի գլխավորությամբ

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել նոր կառավարության կազմին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ և վստահություն են հայտնել նրա առաջիկա չորս տարվա ծրագրին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 84 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանին, ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրին։

Խորհրդարանի նիստին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և չի մասնակցում նիստերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930