Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ-ի բացակայությունը. Լուկաշենկո

Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Ի դեպ, դա բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ինչ-որ չափով մեր կազմակերպությունը», – ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի ռազմաքաղաքական հենասյուներից մեկը։

«Առկա խնդիրների լուծման և անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմների ստեղծման բանալին գտնվում է մեր Եվրասիայում՝ տարբեր ժողովուրդների համատեղ կյանքի, մշակույթների և քաղաքակրթությունների փոխներթափանցման հազարամյա փորձով։ Միջազգային հարաբերությունների նոր հարացույցում ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիական մայրցամաքի անվտանգությունը ձևավորող ճարտարապետության ռազմաքաղաքական հենասյուներից մեկը, միտում թելադրի տարածաշրջանային անվտանգության ամբողջ օրակարգին»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930