ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպմանը նրան կոչ է արել ճկունություն հանդես բերելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) վերադառնալու բանակցություններում:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար: «Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ […]
Ուկրաինան Արեւմուտքի երկրներին խնդրում է շտապ սկսել արդի տանկեր մատակարարել իրեն, սակայն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն շտապում բավարարելու Կիեի այդ խնդրանքը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 6 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 364-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 53 457-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերինը՝ 106-ով:
BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը:
Թարմ օրինակ՝ հունիսին հարցվածների 85.4% ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի նոր տարածքներ զավթել Հայաստանից, իսկ 83.3% դեմ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանին հանձնելուն»։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավստրալիայի Տասմանիա նահանգի արևմտյան ափերի մոտ հայտնաբերվել են 200 սև դելֆիններ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Հարց է առաջանում, թե ո՞րն էր այդ այցելության անհրաժեշտությունը: Եթե նկատի ունենանք պաշտոնական հանդիպումների իմաստով, ապա այդ նույն ասամբլեայի շրջանակներում արդեն մի քանի օր է՝ Նյու Յորքում գտնվում է ԱԳ նախարարը, որն ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի»:
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ 376 մլն դոլարի նոր մարդասիրական օգնություն կտրամադրի Վենեսուելային: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
«Պայմանավորված Ռուսաստանի իրավիճակով, որը ոչ մի կտրուկ քայլ այլ ճակատներում չի անում, Իրանն իր դիրքորոշմամբ ամրապնդում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Եթե Թուրքիան ակնարկներ է անում Իրանին, նշանակում է, որ Իրանի գործոնը Թուրքիային մտահոգում է և թույլ չի տալիս ողջ ծավալով օգտագործել Ռուսաստանի իրավիճակը:
Թուրքիան ԱՄԷ-ին է վաճառել թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող 20 միավոր Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ:
Բացի այդ, հեղինակը ցավում է, որ «ժողովրդական հակաթուրքական եւ հակաադրբեջանական» հռետորաբանությունը «նեղացրել է հայ քաղաքական գործիչներին հասանելի տարածքը՝ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»:
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան այցի մասին հարցին։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ-ն այս արգելքը կիրառում է՝ ի պատասխան Կանադայի հակառուսական պատժամիջոցների:
Աբեին սպանել են հուլիսի 8-ին Նարա քաղաքում տեղի ունեցող նախընտրական միջոցառման ժամանակ:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաիանյի մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը:
Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում սեպտեմբերի 20-ին Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։
Հանդիպումը պլանավորված է Կարուիձավա քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում, արագընթաց գնացքով՝ մոտավորապես մեկ ժամվա ճանապարհ:
«Հայկական ասացվածքն ասում է՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Հատկապես թշնամու լեզուն անհրաժեշտ է հասկանալ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Սեպտեմբերի 22-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.38-ի։ Սա հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սյունիքում հավաքագրված և փաստաթղթավորված նյութերը կթվայնացվեն՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության տվյալների շտեմարան և կայք:
Դիվանագետը հայտարարել է, որ հանդիպմանը հաստատվել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերումը:
Վերոնշյալ այցի և իր դիրքորոշման պատճառով արգելվեց կոնգրեսական Չուի մուտքն Ադրբեջան, ինչը նա համարում է «պատվո նշան»:
Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն»։