
Հարցը, թե ով է այսօր կառավարում Սիրիան, դեռևս «բաց» է. Սպիտակ տուն

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին պատմել է, որ ԱՄՆ-ը հաջող հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի թիրախներին, և որ շաբաթավերջին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո հարցը, թե ով է այսօր կառավարում Սիրիան, մնում է «բաց հարց»»:
«Նրանք կարծում են, որ նախնական տվյալներով իրենք շատ ու շատ հաջող են հարվածել ԴԱԻՇ-ի օրինական թիրախներին և թուլացրել նրանց հետագա հնարավորությունները», -ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Քիրբին հավելել է, որ ինքը «չի կարող խոսել» ԱՄՆ-ի և ահաբեկչական կազմակերպություն համարվող ապստամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) միջև որևէ ուղղակի կապի մասին, սակայն նրանք շփվում են տարածաշրջանի գործընկերների հետ, որոնք կարող են հաղորդագրություններ փոխանցել բոլոր ապստամբ խմբերին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում ուսումնասիրում են այդ բոլոր խմբերի հետ շփվելու հնարավորությունները:
Քիրբին հայտարարել է նաև, որ խնդիրը ոչ թե բառերն են, այլ գործողությունները, երբ հարցրել են, թե որքանով են վստահում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարին։