
Չինաստանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին

Չինաստանը հուսով է, որ բոլոր շահագրգիռ կողմերը քաղաքական լուծում կգտնեն՝ հնարավորինս արագ վերականգնելու կայունությունն ու կարգուկանոնը՝ հիմնված Սիրիայի ժողովրդի երկարաժամկետ և հիմնարար շահերի համար պատասխանատվության սկզբունքի վրա։
Դրա մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Այդ հայտարարությունը նա արել է Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցերին պատասխանելիս, հայտնում է Xinhua-ն։ Մաո Նինգն ասել է, որ Չինաստանն ուշի-ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը Սիրիայում, որի ապագան և ճակատագիրը պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը։