
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին

Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ։
Նա անընդունելի է համարել վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները՝ նշելով, որ դրանք պետք է դադարեցվեն:
«Այս գործողությունները խարխլում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և հակասում են Վրաստանի սահմանադրական հավատարմությանը եվրոպական ապագային: Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անմիջապես կդադարեցնի բոլոր տեսակի աջակցության ծրագրերը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանք» կուսակցությունից կառավարության ներկայացուցիչների հետ, մինչև դադարեցվի եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը», – ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարության մեջ: