
Պաշտոնը լքող Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ցավակցություն է հայտնել «նախկին հակամարտության» զոհերի հարազատներին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին, որը լքում է տարածաշրջանը, ցավակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի նախկին հակամարտության» զոհերի հարազատներին։ Ամերիկացի դեսպանը համապատասխան գրառում է կատարել X ցանցում:
«Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է Գյանջա։ Դեսպանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև նախկին հակամարտության զոհերի ընտանիքներին և հարազատներին։
Միացյալ Նահանգները հավատարիմ է տարածաշրջանում խաղաղ և բարգավաճ ապագա ապահովելուն», ասվում է APA գործակալության տարածած հայտարարության մեջ: