Մեծ Բրիտանիան կմեծացնի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում

Մեծ Բրիտանիան կմեծացնի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, քանի որ տարածաշրջանում կայունությունը հիմնարար է Մեծ Բրիտանիայի անվտանգության համար:

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, պաշտպանում ենք Սիրիայում ամենախոցելի մարդկանց, աջակցում ենք Լիբանանի մեր գործընկերներին և աշխատում միջազգային հանրության հետ Իսրայելում և Գազայի հատվածում հրադադարի հասնելու, բոլոր պատանդների վերադարձն ապահովելու և արագացնելու համար»,- ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել է նրա գրասենյակը։

«Փոփոխությունների իմ ծրագիրը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ է անվտանգության ամուր հիմք, բայց դա հնարավոր չէ անել միայն տանը, դա մեզանից պահանջում է մեր դերը խաղալ գլոբալ բեմում՝ պահպանելով կայունությունը և պաշտպանելով գործընկերներին սպառնալիքներից, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- հավելել է Սթարմերը:

Այցի ընթացքում նա հայտարարել է հավելյալ 11 միլիոն ֆունտ ստերլինգ (14 միլիոն դոլար)՝ Սիրիայի ամենախոցելի մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Այդ միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ին և հասարակական կազմակերպություններին։ Դրանք ուղղված են լինելու, մասնավորապես, աջակցելու 370 հազար մարդու, որոնք, ըստ հաշվարկների, լքել են իրենց տները Սիրիայում վերջին իրադարձությունների հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031