
ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են մնալ իրենց դիրքերում՝ հակառակ նրա, որ Իսրայելը գրավել է բուֆերային գոտին. CNN

Հակառակ այն հանգամանքի, որ իսրայելական բանակը գրավել է Իսրայելի և Սիրիայի միջև բուֆերային գոտին, ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են մնալ իրենց դիրքերում, CNN-ին հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։
«Նրանք այնտեղ են իրենց գործն անում, ինչպես երեկ և նախորդ օրը»,-նշել է խոսնակ Նիք Բիրնբեկը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1974 թվականօին ստեղծեց «Անջատման դիտորդական ուժեր» (UNDOF), երբ Իսրայելը 1967-ին Սիրիայից գրավեց Գոլանի բարձունքները, իսկ 1973-ին Սիրիան չկարողացավ հետ գրավել տարածքը:
Բիրնբեկը հայտարարել է, որ առանց Անվտանգության խորհրդի տված UNDOF մանդատը փոխելու, խաղաղապահները մնալու են իրենց տեղում։ Անվտանգության խորհուրդը վերջին անգամ UNDOF-ի առաքելությունը երկարացրել է հունիսին մինչև տարեվերջ։
«Առանձնացման գոտին» Սիրիայում ստեղծվել է որպես ապառազմականացված գոտի, որը պետք է հսկի ՄԱԿ-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է զինվորականներին «վերահսկել» բուֆերային գոտին։ Իսրայելի և Սիրիայի միջև հսկողության գիծ սահմանող համաձայնագրից հետո սա առաջին դեպքն է, երբ իսրայելական զորքերը տեղակայվում են այնտեղ, թեև նախկինում կարճ ժամանակով թափանցել են «ոչ մեկին չպատկանող տարածք»:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը միաժամանակ կոչ է արել ավարտել Գոլանի բարձունքների բուֆերային գոտու զավթումը և դրանցից դուրս սիրիական տարածքում ստեղծել «անվտանգության գոտի», որտեղ ռազմավարական ծանր զենք և ահաբեկչական ենթակառուցվածքներ չեն լինի: