Ով կղեկավարի Սիրիայի անցումային կառավարությունը

Մուհամմադ ալ Բաշիրը կդառնա Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, ինչի մասին հայտնել են Тasnim-ը, Reuters-ը և Al Jazeera-ն:

Ալ Բաշիրը նախկինում աշխատել է որպես զարգացման և հումանիտար հարցերի նախարար Իդլիբում գտնվող Սիրիայի փրկության կառավարությունում:

Իսկ Le Figaro-ն՝ վկյակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Ասադի վարչակարգի անկումից հետո Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Խիջաբը կղեկավարի երկրի անցումային կառավարությունը:

Նա Սիրիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հունիսից մինչև օգոստոս: Մինչ այդ՝ 2011-12 թթ., եղել է գյուղատնտեսության եւ ագրարային բարեփոխումների նախարար։

Պաշտոնանկությունից հետո ապրում է Հորդանանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031