Թշնամի պետությունն ամեն օր սպառնում է բնաջնջել Հայաստանն ու հայությանը, անվանում է այն «Արևմտյան Ադրբեջան», իսկ Փաշինյանը մտադրվում է առանց այն էլ թուլացած դիրքապահ ծառայությունն առհասարակ վերացնել, այն փոխարինել սահմանապահներով։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։
Ավարտվել են Գերմանիայի նախարարների կաբինետի նիստերը՝ նվիրված երկրում բյուջետային ճգնաժամի լուծմանը։ Արդյունքում որոշվել է հաջորդ տարվա բյուջեն կրճատել 17 մլրդ եվրոյով։ Միաժամանակ որոշվել է նույնքան գումար գտնել Ուկրաինային աջակցելու համար։
Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: ՀՀ կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ թեև «կուշտ» է Բրյուսելից, սակայն մտադիր է ոչ թե լքել Եվրամիությունը, այլ, ընդհակառակը, հավաքել համախոհներ:
Մեքսիկայի նախագահը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցից մեկ օր անց:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը նախկինում կարծիք էր հայտնել, որ արտասահմանում մոբիլիզացիայից թաքնվող ուկրաինացիները պետք է զրկվեն նպաստներից կամ այն երկրներում բնակության թույլտվությունից, որտեղ գտնվում են։
Ռաֆահ անկլավի հարավում արմատականները ծանր ականանետերից կրակ են բացել իսրայելական մեքենայացված պարեկի վրա՝ սպանելով և վիրավորելով մի քանի զինվորների։
Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2024-ի մարտի 15-17-ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հնդկական Վերավալ քաղաքից մոտավորապես 370 կիլոմետր հարավ-արևմուտք։ Անօդաչու թռչող սարքի գործողությունները հանգեցրել են պայթյունի և հրդեհի։
Իսրայելի զինվորականները նախորդ շաբաթվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 200 պաղեստինցիների, որոնք կասկածվում են Գազայի հատվածում ահաբեկչությանը ներգրավվածության մեջ:
Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Սոչիի օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ։ «Ուժեղացվել է օդանավակայանի սպասարկման և կոնտակտային կենտրոնի հերթափոխը, աշխատանքի համար պատրաստվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Կատարվում է հետաքննություն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել կործանիչները խոցած զինծառայողներին: Մոսկվան չի մեկնաբանել այդ պնդումները:
Օպերացիան իրականացրել են ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Միջազգային համաժողովին մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի քաղաքական, կրոնական գործիչներ, մտավորականներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ավելի քան 50 երկրներից:
Չնայած վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն ավերվում են, և պետական մակարդակով ուղղակի բոյկոտվում են Ռուսաստանի հետ առնչություն ունեցող բազմաթիվ առանցքային և ներկայացուցչական միջոցառումներ, օրեր առաջ բավական տպավորիչ իրադարձություն է արձանագրվել։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի առաջին 11 ամսվա ընթացքում Թուրքիա է այցելել շուրջ 53 մլն մարդ:
Գերմանական «Deutsche Bank»-ի Մերձավոր արևելքի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության բաժնի տնօրեն Քրիստիան Վիետոսկան անդրադարձել է դոլարի նկատմամբ լիրայի (Թուրքիայի դրամական արժույթ) շարունակական անկման գործընթացին:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Հոլոքոստի ընթացքում վեց միլիոն հրեայի սպանվելու վերաբերյալ որևէ ապացույց չկա և որ Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար, գրում է timesofisrael.com-ը:
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իսկ ոմանք էլ գողություն են կատարել՝ փորձելով իրենց ինքնությունը թաքցնել նապաստակի կոստյումի կամ ստվարաթղթե արկղի հետևում։ Մյուսներն էլ չեն կարողացել գողացված ապրանքը տեղավորել մեքենայում։
Նիդեռլանդների մաքսավորներն այս շաբաթ առգրավել են կոկաինի երկու խմբաքանակ՝ 1,7 տոննա ընդհանուր քաշով։ Այդ մասին ասված է Նիդեռլանդների դատախազության հաղորդագրության մեջ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանին եթերից, իսկ մեկ այլ որոշմամբ՝ հանձնաժողովը ռադիոկայանին տուգանել է 500 հազար դրամով։
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը թուրքական էլիտար ռեստորաններից մեկում մեծ թեյավճար է թողել, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։