«ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայում թունել են պայթեցրել
Պաղեստինցի զինյալները «Իզեդդին ալ-Քասամ» բրիգադներից, որոնք արմատական «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևն են, Գազայի հատվածում թունել են պայթեցրել:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ռազմական կոմյունիկեում, որը հրապարակվել է «Տելեգրամ»-ում:
«Հաջր-էդ-Դիք շրջանում մեր զինվորները ականապատել են թունելը և գործի են դրել պայթուցիկ սարքը, երբ դրան մոտեցել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը»,- ասվում է տեքստում և ընդգծվում, որ հակառակորդը կորուստներ է կրել:
Մեկ այլ թակարդ է լարվել Ջեբալի անկլավի հյուսիսում, որտեղ դիվերսիոն գործողության ընթացքում օգտագործվել է երկու տոննա կշռող իսրայելական երկու չպայթած հրթիռ։ «Ոչնչացվել է հինգ տանկ, որոնք զրահամեքենաների շարասյունով շարժվել են Գազայի կենտրոնական շրջաններ», – նշվում է տեքստում։
Ռաֆահ անկլավի հարավում արմատականները ծանր ականանետերից կրակ են բացել իսրայելական մեքենայացված պարեկի վրա՝ սպանելով և վիրավորելով մի քանի զինվորների։