
Ռոման Աբրամովիչը մեծ թեյավճար է թողել թուրքական էլիտար ռեստորանում

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը թուրքական էլիտար ռեստորաններից մեկում մեծ թեյավճար է թողել, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտնի անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջը ռեստորանում ներկայացվել է 85 հզ թուրքական լիրայի չափ (2900 դոլար) հաշիվ, սակայն ռուս միլիարդատերը որոշել է առատաձեռն լինել և թողնել 260 հզ լիրա (8900 դոլար):
Նշվում է, որ ռեստորանի շեֆ-խոհարարն անձամբ է պատրաստել ուտեստներ գործարարի և նրա ընկերների համար։
Սա առաջին անգամ չէ, երբ թուրքական մամուլը ուշադրության կենտրոնում է պահում Աբրամովիչին։
Ավելի վաղ Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում էր ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ, որը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։