Ըստ կանխատեսումների՝ 2024-ին թուրքական լիրայի արժեզրկումը կշարունակվի

Գերմանական «Deutsche Bank»-ի Մերձավոր արևելքի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության բաժնի տնօրեն Քրիստիան Վիետոսկան անդրադարձել է դոլարի նկատմամբ լիրայի (Թուրքիայի դրամական արժույթ) շարունակական անկման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վիետոսկան ամերիկյան «Bloomberg» պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 2024-ին թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվելու է։ Ըստ կանխատեսումների՝ դոլար-լիրա հարաբերակցությունը հասնելու է մինչև 36-ի:

«Deutsche Bank»-ի ներկայացուցիչը հավելել է նաև, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսային նվազեցումները սկսելու է կատարել տարվա վերջին եռամսյակի սկզբնամասում:

Նշենք, որ այժմ 1 դոլարը կազմում է ավելի քան 29 լիրա, այնինչ 2023-ի տարեսկզբին 1 դոլարը կազմում էր շուրջ 19 լիրա:

Տեսանյութեր

Լրահոս