Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտեց աշխարհակարգի թուլությունը ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները։
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ զբոսայգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել:
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել:
Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կստանան։
Այսօր հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նման հայտարարություններն այսպես բնորոշեց՝ եթե նման մոտեցումը փորձի ներկայացնել որպես ադրբեջանական կողմի կարծիք, ապա կարող են ասել, որ նրանց տեսանկյունից Արցախի հարցը լուծված է։
Թուրքիան հաջողությամբ ավարտել է հացահատիկի համար ռուբլով վճարելու գործարքը, այժմ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է դեպի Եգիպտոս նմանատիպ առաքումների հարցով, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։
Իրանը եվրոպական երկրների բանակները կհայտարարի ահաբեկչական՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում ներառելու մասին Եվրախորհրդարանի որոշման։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով կիրակի օրը կայացած խորհրդարանի բաց նիստում, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ ակնկալում է, որ Կոնգրեսը ի վերջո կքվեարկի պարտքի սահմանաչափի բարձրացման օգտին այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարարությունն այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը հասել է 31,4 տրիլիոն դոլար պարտքի սահմանաչափին:
Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային բոլոր ոլորտներում, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։
Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 10 մարդ Է զոհվել բնակելի շենքի փլուզման հետևանքով, կիրակի հայտնել է Sham FM ռադիոկայանը:
Անդամ երկրներում ժողովրդավարական չափանիշները պահպանելու Եվրամիության ջանքերը սպառնում են մասնատել դաշինքը: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը՝ քննադատելով Հունգարիային ֆինանսապես պատժելու ԵՄ-ի ջանքերը՝ օրենքի գերակայության չափանիշների ենթադրյալ խախտման համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Արցախում հանկարծակի ծագած ներքաղաքական լարվածությունը նույնքան արագ հանգուցալուծվեց։ Բայց առայժմ չի երևում ճանապարհի ապաշրջափակման հանգուցալուծումը։ Դրա հետևանքով հումանիտար, տնտեսական ու շատ այլ խնդիրներ Արցախում շարունակում են խորանալ։
Երեկ Ապիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցույց անցկացրեցին ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել ՌուսաստանիՑ էներգետիկ կախվածությունը։
Աննա Հակոբյանի խաղաղության քարոզը` Թեհրանում
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:
Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Բունդեսվերը Եվրամիության ամենահզոր բանակը դարձնելու մտադրության մասին, հայտնում է Bild am Sonntag գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը գալիք թագադրման արարողությանը չի կրի 17-րդ դարի ոճին համապատասխան մետաքսե գուլպաներ։
«Գեղարքունիքի զորամասի զոհերը մեր բոլորի տնից են, մեկ ընտանիքից են, այդ տղաները և՛ մեր զավակներն են, և՛ մեր եղբայրներն են, և առհասարակ, նման ողբերգությունները եթե չանցկացնեն մեզանով, մենք երբևէ որևէ դաս չենք քաղելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ ընդգծելով՝ առողջացման պրոցեսի համար անհրաժեշտ է հասկանալ, որ դա բոլորիս ցավն է:
2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսից արդեն պարզ էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Հայաստանի իշխանությունը մտել է այլընտրանքային խաղի մեջ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ ուժեղացնելով Ալիևին։
Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։
Խորհուրդ տվողները շատ են, և երբ ինչ-որ մեկը գաղափար է բերում, այդ գաղափարի շուրջ հավաքվելու փոխարեն՝ ամեն մեկը սկսում է իր շտկումն անել, այդպիսով գաղափարը փլվում է։ Շատ քիչ են երկրի մասին մտածողները, ամեն մարդ իր հավակնություններով է միանում այս ապիկարների դեմ պայքարին։ Այդպես երբեք հաջողության չենք հասնի։ Այդ խնդիրը ոչ միայն այստեղ է, այլև Արցախում։ Եթե այնտեղ ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք է, անմիջապես ասում են՝ այսինչը մեզ ժամանակին օգնել է։ Երկիրը մոռացության է տրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ չնայած վերջին երեք տարում նկատվող մեծ լարվածությանը՝ իրենք Թուրքիայի դեմ չեն պատերազմի: