
Կրեմլը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի ինքնիշխան իրավունքն է համարում

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ խոսքը տնտեսական, այլ ոչ թե ռազմական միավորման մասին է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Խոսքը վերաբերում է ինտեգրացիոն, տնտեսական գործընթացներին, և այստեղ, անշուշտ, ոչ ոք չի կարող ոչինչ թելադրել, – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
– Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգության, պաշտպանական կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Իսկ այնտեղ հարցն այլ է, և դա բոլորին լավ հայտնի է»: