Բաժիններ՝

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Եվրոպայի անվտանգությունը քննարկելու. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության համապարփակ կարգավորումն անհնար է առանց համաեվրոպական անվտանգության հարցերի քննարկման։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, համապարփակ կարգավորումը, երկարաժամկետ կարգավորումը, կենսունակ կարգավորումը անհնար է առանց մայրցամաքի անվտանգության հարցերի համալիր քննարկման», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև հավելել է, որ այժմ դեռ վաղ է գնահատել Սաուդյան Արաբիայում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները։ Էր Ռիադում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտ 11։30-ին։

Ռուսաստանի Դաշնությունից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս