Բաժիններ՝

ԱՄՆ-ում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի

ԱՄՆ-ի Ջորջիայի, Կենտուկիի և Արևմտյան Վիրջինիայի նահանգներում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղներն առնվազն 14 մարդու կյանք են խլել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Կենտուկիում տարերքի զոհ է դարձել առնվազն 12 մարդ, ևս երկուսը մահացել են Ջորջիայում և Արևմտյան Վիրջինիայում։ Ընդ որում, Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին հայտարարել է, որ մի քանի մարդ մնում է անհետ կորած։

Օդերևութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Կենտուկիում ավելի քան 14 մմ անձրև է տեղացել երկու օրից էլ քիչ ժամանակում, ինչը գերազանցում է ամսական նորման։

Դրա հետևանքով գետերն ափերից դուրս են եկել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հարևան նահանգներում և Ջորջիայում, որտեղ նույնպես սաստիկ անձրևներ են տեղացել։ Կենտուկիի երկու բազմաբնակարան համալիրներից ավելի քան 200 մարդու ստիպված են եղել տարհանել ուղղաթիռով և նավակով։

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ թեև տեղումներն արդեն դադարել են, սակայն մի շարք տարածաշրջաններում գետերի ջրի մակարդակը առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ։

Ջրհեղեղը հանգեցրել է էլեկտրամատակարարման ընդհատումների Կենտուկիում, Արևմտյան Վիրջինիայում, Փենսիլվանիայում և Մերիլենդում, տուժել է գրեթե 80 000 սպառող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս