![](/banners/BeFunky-design.jpg)
Միայն Թրամփը կարող է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին. ԱՄՆ պետքարտուղար
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/mrubio.jpg)
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ընդունակ վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում ռուս և ամերիկացի պաշտոնյաների հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են պատերազմն Ուկրաինայում։
«Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նախագահ Թրամփը փոխեց ամբողջ գլոբալ խոսակցությունը, թե արդյո՞ք պատերազմը կավարտվի, և թե ինչպե՞ս այն կավարտվի: «Միայն նախագահ Թրամփն է ընդունակ դրան»,- ըստ CNN-ի՝ հայտարարել է Ռուբիոն։
Նրա մեկնաբանությունները կրկնում էին ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի ավելի վաղ արած հայտարարությունը, որը հայտարարել է, թե Թրամփն «աշխարհում միակ առաջնորդն է, որը կարող է ստիպել Ուկրաինային և Ռուսաստանին» համաձայնության գալ խաղաղության շուրջ:
«Նախագահ Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները: Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն և օգտագործում է իր ուժն աշխարհում՝ միավորելու համար երկրները։ «Նախագահ Թրամփը միակ առաջնորդն է աշխարհում, որն ի վիճակի է ստիպել Ուկրաինային և Ռուսաստանին համաձայնել դրան», – երեքշաբթի հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։