
Բանակցությունները լավ են անցել, Պուտին-Թրամփ հանդիպման հստակ ժամկետների մասին դժվար է խոսել․ Ուշակով

«Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են, և դրանք լավ են անցել»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական կողմից բանակցող Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիայում 4․5 ժամ տևած Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին։
«Մենք պայմանավորվեցինք, որ հաշվի կառնենք միմյանց շահերը, բայց միևնույն ժամանակ կխթանենք երկկողմ հարաբերությունները, քանի որ դրանում շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը»,- Առաջին ալիքի եթերում ասել է Ուշակովը։
Ըստ նրա, Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետների մասին դժվար է խոսել: Ուշակովը նաև հստակեցրել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ներկայացրել են Ուկրաինայի վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումները: