Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երկրի միջուկազերծումն այլևս հնարավոր չէ

ԿԺԴՀ-ի միջուկազերծման հայեցակարգն այլևս հնարավոր չէ, Փհենյանը կշարունակի հետևողականորեն ուժեղացնել իր միջուկային զինված ուժերը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԺԴՀ արտգործնախարարության հայտարարությունը:

Հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Մյունխենում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումը, որտեղ, մասնավորապես, հերթական անգամ հնչել է ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծմանը հասնելու անհրաժեշտության վերաբերյալ դրույթը։ 

Միջուկազերծման պլանն, ըստ հայտարարության, իրականության տեսանկյունից դարձել է «ավելի անհնար ու անիրատեսական»։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «քանի դեռ կան թշնամական սպառնալիքներ ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից, միջուկային զենքը ԿԺԴՀ-ի համար խաղաղության և ինքնիշխանության երաշխիք է, ինչպես նաև սահմանադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության միջոց»:

ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում խոստացել են, որ երկիրը «հետագայում ևս հավատարիմ կլինի միջուկային զինված ուժերն ուժեղացնելու՝ պետության ղեկավարի նոր ուղեգծին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728