
Եվրոպան կարող է մինչև 30 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա. The Washington Post

ԵՄ առաջնորդները և Լոնդոնը քննարկել են Ուկրաինա մինչև 30,000 զինծառայողներ ուղարկելու հարցը՝ վերահսկելու հրադադարը, եթե Մոսկվան և Կիևը համաձայնության գան այդ ուղղությամբ: Այս մասին գրում է The Washington Post-ը` վկայակոչելով աղբյուրների, որոնք ծանոթ են Փարիզում կայացած Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերով ոչ պաշտոնական գագաթնաժողովի մանրամասներին:
Ըստ աղբյուրների՝ զինվորները «պատրաստ կլինեն ուժ ցուցադրել միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը փորձեն վերսկսել պատերազմը»։
Գաղափարը դեռևս քննարկման փուլում է։ Չի նշվում, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։
Միաժամանակ, եվրոպական երկրները փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պարզել, թե ինչ ռազմական աջակցություն է Վաշինգտոնը մտադիր տրամադրել Ուկրաինային՝ Կիևի դեմ ռուսական պատերազմին վերջ դնելու հնարավոր պայմանագրերի ստորագրումից հետո։